Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն ձերբակալված քաղաքացիներին

Ուկրաինացի փաստաբան Վալենտին Ռիբինն նշել է, որ Ուկրաինան հրաժարվում է արտահանձնել փոխանակման ցուցակում գտնվող ազգությամբ ռուս Ռուսլան Գաջիևին, որին չեն տեղափոխել փոխանակման կետ

Interfax-ին ուկրաինացի փաստաբան Վալենտին Ռիբինն ասել է,որ  Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձերբակալված քաղաքացիների փոխանակման գործընթացը կմեկնարկի առաջիկա ժամերին,սակայն չի բացահայտել այն ձևաչափը, որով տեղի է ունենալու փոխանակումը:

 «Ուկրաինան հրաժարվում է արտահանձնել փոխանակման ցուցակում գտնվող ազգությամբ ռուս Ռուսլան Գաջիևին, որին չեն տեղափոխել փոխանակման կետ:Չենք հասկանում, թե ինչ է կատարվում և ինչու Ռուսլան Հաջիևը չի բերվում փոխանակման կետ»,- ասել է Ռիբինը: Ըստ նրա՝ ռուս բանտարկյալի անունը պետք է լիներ ներման ենթակա անձանց ցուցակում, քանի որ նրա համար ներկայացվել են բոլոր դատավարական ընթացակարգերը: Ռիբինը չի բացառել, որ Գաջիևին կարող են բերել փոխանակման կետ, «եթե Ռուսաստանն իր դժգոհությունն արտահայտի», դեռ մի քանի ժամ կա:

Փաստաբանը Գաջիևին արտահանձնելու մերժումը կապել է «Ուկրաինայի ներսում ընթացող քաղաքական խաղի» հետ: Նա կարծում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկիին չեն ներկայացրել ներման ենթակա անձանց ամբողջական ցանկը: