Ջոնի Դեպը Վենետիկի կինոփառատոնում նոր ֆիլմի պրեմիերային ընդառաջ ժամանել է Իտալիա և ողջունել երկրպագուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դերասանական կարիերայից զատ, Դեպը նաև մի շարք ելույթներ է ունենում իր Hollywood Vampires երաժշտական խմբի հետ

Հայտնի դերասան Ջոնի Դեպը Վենետիկի կինոփառատոնի շրջանակում նոր ֆիլմի պրեմիերային ընդառաջ ժամանել է Իտալիա և ողջունել երկրպագուներին, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր ֆիլմերի միջազգային ամենամյա կինոփառատոնի շրջանակում կկայանա Ջոնի Դեպի մասնակցությամբ Սիրո Գերայի Waiting for the Barbarians ֆիլմի պրեմիերան:

Ջոնի Դեպ

Հինգշաբթի հանրահայտ դերասանը ժամանել է Հռոմ՝ Վենետիկ ուղևորվելու համար, սակայն երկրպագուների ամբոխը կանգնեցրել է նրան՝ լուսանկարներ և ինքնագրեր խնդրելով:

56-ամյա Դեպն օդանավակայան է ժամանել մուգ կապույտ կոստյումով և համապատասխան տաբատով, ինչպես նաև մոխրագույն գլխարկով:

Ջոնի Դեպ

Դերասանական կարիերայից զատ, Դեպը նաև մի շարք ելույթներ է ունենում իր Hollywood Vampires (Հոլիվուդի արնախումներ) երաժշտական խմբի հետ. վերջերս խումբը հանդես էր եկել «Ջիմի Քիմելը ուղիղ եթերում» հաղորդմանը:

Նշենք, որ խումբը ստեղծվել է 2015 թվականին՝  Դեպի, ամերիկացի ռոք երաժիշտ Էլիս Քուփերի և Aerosmith ռոք խմբի կիթառահար Ջո Փերիի կողմից: