Կարմիր շրթներկ, խոշոր աքսեսուար. Մարիամ Ալեքսանյանի գրավիչ լուսանկարը

Կերպարն ամբողջացրել է խոշոր, հետաքրքիր ականջօղը։ Լուսանկարը մեկնաբանված չէ

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում։ Մարիամն այս անգամ նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել է խոշոր, հետաքրքիր ականջօղը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ գեղեցիկ դիմահարդարում, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին ոճային թեւնոցները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Մարիամին։ «Միշտ շքեղ»,- գրել էր օգտատերերից մեկը։