Հայաստանի Հանրապետությունը քրեական հեղինակությունների համար չէ. Ալեն Սիմոնյան

Իրավիճակը գտնվում է նախարարության վերահսկողության ներքո

Ես տեղյակ եմ, որ իրավիճակը հիմա վերահսկվում է, որևիցե խնդիր չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` խոսելով քրեակատարողական հիմնարկներում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած անկարգությունների մասին, որոնք կապվում են օրենքով գողերի մասին ընդունված օրինագծի հետ:

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը քրեական հեղինակությունների համար չէ:

Ավելի վաղ Analitik.am-ի հետ զրույցում Քրեակատարողական ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանը հայտնել էր, որ իրավիճակը գտնվում է նախարարության վերահսկողության ներքո: