Կանտեն մասնակցել է «Չելսիի» երկրպագուի դստեր հարսանիքին

«Չելսիի» կիսապաշտպանը սկզբից մերժել էր հրավերը մասնակցելու Ֆրանկ Խալիդի դստեր հարսանիքին, Ֆրանսիայի հավաքականի առաջիկա խաղերի պատճառով, սակայն հետո միտքը փոխել է

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն մասնակցել է «Չելսիի» երկրպագու Ֆրանկ Խալիդի դստեր հարսանիքին: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ Կանտեն նախապես հրաժարվել է հրավերից՝ «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի առաջիկա խաղերի պատճառով:

Բայց վնասվածք ստանալուց հետո ֆուտբոլիստը որոշել է մասնակցել հարսանիքին: Շատ հյուրեր լուսանկարվել են ֆուտբոլիստի հետ, իսկ ոմանք նույնիսկ նրան խորհուրդ են  տվել փոխել ակումբը:

Անցյալ տարվա մայիսին Կանտեն այցելել էր Ֆրենկին հիվանդանոցում, երբ վերջինս ենթարկվել էր սրտի վիրահատության:

Frank Khalid@FrankKhalidUK

Introduced @nglkante to my mum and dad at my daughters wedding. Ngolo is such a diamond as he wanted to congratulate my daughter & son in law on the stage. Love him as a player but even more as a caring person who puts others before himself. Deserves all the success he gets.

Embedded video

4,803

Twitter Ads info and privacy

709 people are talking about this

 

Պատրաստեց Անի Գաբուզյանը