Հազարավոր մարդիկ խորոված կանեն մսի հոտի համար հարեւաններին դատի տված վեգան կնոջ տան մոտ

Այժմ ավելի քան 3000 մարդ նախատեսում են Facebook-յան էջի միջոցով, որը նրանք անվանել են «Սիլա Կարդենի համար խորովածի միություն», խորովածի մեծ միջոցառում կազմակերպել նրա տան մոտ

Հազարավոր մարդիկ մտադիր են խորովածով մեծ պիկնիկ կազմակերպել վեգան կնոջ տան մոտ, որը դատի է տվել հարեւաններին այն բանի համար, որ նրանք խորոված են արել իրենց բակում։ Կնոջը անհարմարություն է պատճառել մսի եւ ձկան հոտը, որը, ըստ նրա, իրեն թույլ չի տվել վայելել լռությունն ու հանգիստը։

Այս շաբաթ Սիլա Կարդենը հայտնվել է թերթերի վերնագրերում՝ պնդելով, որ խորովածի հոտը խախտել է իր կյանքի որակը, հայտնում է 9News-ը։

Այժմ ավելի քան 3000 մարդ նախատեսում են Facebook-յան էջի միջոցով, որը նրանք անվանել են «Սիլա Կարդենի համար խորովածի միություն», խորովածի մեծ միջոցառում կազմակերպել նրա տան մոտ։

«Թույլ մի՛ տվեք Սիլային խախտել հին ու բարի ավստրալական ավանդույթը, միացե՛ք մեր խորովածի արարողությանը եւ օգնեք Սիլա Կարդենին ստանալ խոզի խորովածի մի կտոր»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։

Խորովածի միջոցառումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 19-ին, եւ վեգանների ներկայությունը ողջունելի չէ, ասվում է սոցցանցի էջում։

Կարդենի եւ նրա հարեւանների իրավաբանական պայքարը սկսվել է անցյալ տարի։ Նրա բողոքը այս տարվա սկզբին մերժվել էր դատարանում, եւ նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Այն եւս հուլիսին մերժվել էր, սակայն նա երդվել է շարունակել պայքարը։