Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վիրավորել են թագուհուն

Աղբյուրի հաղորդմամբ, դա մի քիչ տարօրինակ էր, քանի որ ամուսիններին՝ իրենց որդու փոքր լինելու հանգամանքը չէր կանգնեցրել այցելել Իբիցա

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, վիրավորել են  թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ չընդունելով նրա՝  Բալմորալ ամրոց այցելելու հրավերը։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է The Sun-ը։

Նշվում է, որ թագուհին երկուամսյա հանգստի ընթացքում  միշտ հրավիրում է իր ողջ ընտանիքն  շոտլանդական ամրոց։ Այս տարի Սասեքսի դուքսն ու դքսուհին հրարաժվել են, որ քանի որ նրանց որդին ընդամենը չորս ամսական է։ Մինչդեռ արքայազն Ուիլյամը կնոջ և երեխաների հետ ընդունել են թագուհու հրավերը։

Աղբյուրի հաղորդմամբ, դա մի քիչ տարօրինակ էր, քանի որ ամուսիններին՝ իրենց որդու փոքր լինելու հանգամանքը չէր կանգնեցրել այցելել Իբիցա։ Նա հավելել է, որ թագուհին հիասթափվել է նրանց որոշումից։ Նախորդ տարի արքայազն Հարրին և նրա կինը նույնպես չէին գնացել Շոտլանդիա, քանի որ Մարքլը հղիության վաղ շրջանում էր։