«Չելսիի» նախկին խաղացողը սեւամորթ ֆուտբոլիստներին կոչ է արել հեռանալ Իտալիայից

34-ամյա սենեգալցի ֆուտբոլիստն այժմ ներկայացնում է թուրքական Իստանբուլ Բաշաքշեհիրը

 

Անգլիական «Չելսիի» եւ «Նյուքասլի» նախկին հարձակվող Դեմբա Բան բոլոր սեւամորթ ֆուտբոլիստներին կոչ է արել հեռանալ Իտալիայի առաջնությունից։

Նման կոչի պատճառը Իտալիայի առաջնության հանդիպման ժամանակ Միլանի «Ինտերի» սեւամորթ բելգիացի նորեկ Ռոմելու Լուկակուի հասցեին «Կալյարիի» ծայրահեղական ֆանատների ռասիստական բնույթի վանկարկումներն են եւ «Ինտերի» ֆանատների շարժման հայտարարությունը, թե չեն դատապարտում այդպիսի վարքը, քանի որ Իտալիայում չկա ռասիզմ, կա մրցակցին հավասարակշռությունից հանելու ձգտում։

«Այսպիսի երեւույթների պատճառով ժամանակին ես հրաժարվել եմ խաղալ Իտալիայում, թեեւ ունեի հնարավորություն։ Ես ցանկանում եմ, որ բոլոր սեւամորթ ֆուտբոլիստները հեռանան իտալական լիգայից։ Իհարկե, դա վերջ չի դնի ատելությանն ու հիմարությանը, բայց գոնե ոչ ոք չի տուժի»,- Թվիթերում գրել է Դեմբա Բան։

34-ամյա սենեգալցի ֆուտբոլիստն այժմ ներկայացնում է թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը»։