Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր երազանքը Վրաստանում ռազմարդյունաբերության վերածնունդն ու զարգացումն է: Այս մասին Ղարիբաշվիլին ասել է խորհրդարանական 4 հանձնաժողովների միացյալ նիստում ելույթ ունենալիս:
Միաժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլին հավաստիացրել է, որ դեռևս վարչապետ լինելու ժամանակ է ցանկացել փամփուշտների արտադրության գործարան կառուցել:
«Պետք է սկսենք հենց այսօրվանից: Պետք է կարողանանք ապահովել բոլոր տեսակի զենքերի արտադրությունը, բացի միջուկայինից: Կարծում եմ` մենք դա կարող ենք անել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
0Comments