FIFPro․ Տարվա խորհրդանշական հավաքականի 55 թեկնածուները

10 տարում առաջին անգամ ամենաշատ ներկայացուցիչ ունի Անգլիայի Պրեմյեր լիգան

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հրապարակել է 2019թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի 55 թեկնածուների ցուցակը։

Ընդգրկվել է 5 դարպասապահ, 20 պաշտպան, 15-ական կիսապաշտպան եւ հարձակվող։

10 տարում առաջին անգամ ամենաշատ ներկայացուցիչ ունի Անգլիայի Պրեմյեր լիգան։

Դարպասապահներ․ Ալիսոն (Բրազիլիա, «Լիվերպուլ»), Դե Խեա (Իսպանիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Էդերսոն (Բրազիլիա, «Մանչեսթեր Սիթի»), Յան Օբլակ (Սլովենիա, «Աթլետիկո»), Տեր Շտեգեն (Գերմանիա, «Բարսելոնա»)։

Պաշտպաններ․ Ալբա (Իսպանիա, «Բարսելոնա»), Ալեքսանդր-Առնոլդ (Անգլիա, «Լիվերպուլ»), Ալվես (Բրազիլիա, ՊՍԺ / «Սան Պաուլու»), Կանսելու (Պորտուգալիա, «Յուվենտուս» / «Մանչեսթեր Սիթի»), Կարվախալ (Իսպանիա, «Ռեալ»), Կիելինի (Իտալիա, «Յուվենտուս»), Վան Դեյք (Հոլանդիա, «Լիվերպուլ»), Գոդին (Ուրուգվայ, «Աթլետիկո» / «Ինտեր»), Կիմիխ (Գերմանիա, «Բավարիա»), Կուլիբալի (Սենեգալ «Նապոլի»), Լյապորտ (Ֆրանսիա, «Մանչեսթեր Սիթի»), Դե Լիգտ (Հոլանդիա, «Այաքս» / «Յուվենտուս»), Պիկե (Իսպանիա, «Բարսելոնա»), Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), Ռոբերտսոն (Շոտլանդիա, «Լիվերպուլ»), Սանդրո (Բրազիլիա, «Յուվենտուս»), Սիլվա (Բրազիլիա, ՊՍԺ), Վարան (Ֆրանսիա, «Ռեալ»), Մարսելո (Բրազիլիա, «Ռեալ»), Ուոքեր (Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ․ Բուսկետս (Իսպանիա, «Բարսելոնա»), Կազեմիրո (Բրազիլիա, «Ռեալ»), Դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Էրիկսեն (Դանիա, «Տոտենհեմ»), Դե Յոնգ (Հոլանդիա, «Այաքս» / «Բարսելոնա»),  Ազար (Բելգիա, «Չելսի» / «Ռեալ»), Կանտե (Ֆրանսիա, «Չելսի»), Կրոս (Գերմանիա, «Ռեալ»), Արթուր (Բրազիլիա, «Բարսելոնա»), Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ»), Պոգբա (Ֆրանսիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Ռակիտիչ (Խորվաթիա, «Բարսելոնա»), Սիլվա (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»), Տադիչ (Սերբիա, «Այաքս»), Վիդալ (Չիլի, «Բարսելոնա»)։

Հարձակվողներ․ Ագուերո (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»), Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ»), Ֆիրմինո (Բրազիլիա, «Լիվերպուլ»), Գրիզման (Ֆրանսիա, «Աթլետիկո» / «Բարսելոնա»), Քեյն (Անգլիա, «Տոտենհեմ»), Լեւանդովսկի (Լեհաստան, «Բավարիա»), Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»), Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ), Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»), Նեյմար (Բրազիլիա, ՊՍԺ), Ռոնալդու (Պորտուգալիա, «Յուվենտուս»), Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»), Սոն Հին Մին (Հարավային Կորեա, «Տոտենհեմ»), Ստերլինգ (Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»), Լուիս Սուարես (Ուրուգվայ, «Բարսելոնա»)։

FIFPro-ի վարկածով, տարվա խորհրդանշական հավաքականը կհրապարակվի ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունում, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի շենքում։