Արքայադուստր Դիանայի մորական կողմից նախատատը հայուհի Էլիզա Գևորգյանն էր

Ինչպես լեդի Դիի կյանքը, այդպես էլ նրա մահը լեգենդ դարձավ
Արքայադուստր Դիանա

Կին, որը մեծ հույսով երջանկություն էր փնտրում…

Մարդկանց սրտերի թագուհին, ազգային արքայադուստրը, դարաշրջանի խորհրդանիշը մահացավ 1997 թ. 31 տարեկան հասակում :

Նորությունն այդ ժամանակ սուգ ստեղծեց համաշխարհային հանրության շրջանում : Ասում են՝ Դիանան և նրա սիրեցյալը՝ Դոդի Ալ-Ֆայեդը ավտովթարի են ենթարկվել, քանի որ վարորդը կորցրել է ղեկավարումը՝ պապարացիներից խուսափել փորձելիս :

Ինչպես լեդի Դիի կյանքը, այդպես էլ նրա մահը լեգենդ դարձավ : Տասնամյակներ տևող հետաքննություններից հետո շարունակվում են նոր տվյալներ ստացվել, իսկ շատ մարդիկ դեռևս չեն հավատում, որ ավտովթարը պատահականություն էր :

««Sunday Times» թերթում 2011 թ. օգոստոսի 7-ին տպագրված «Հայաստան՝ երկիր, որտեղից սկսվել է կյանքը» հոդվածում նշվում է, որ արքայադուստր Դիանան հայկական արմատներ է ունեցել : Այնտեղ հարց է բարձրացվում այն մասին, թե ինչ ընդհանուր բան ունեն Քարդաշյանը, Կասպարովը, Ազնավուրը, Այվազովսկին, Հասմիկ Պապյանն ու արքայադուստր Դիանան : «Առաջին հայացքից արտասովոր թվացող այս հարցը, պարզվում է, իր հիմքերն ունի. այս բոլոր մարդկանց միավորում  է հայկական արմատները : Իսկ դա նշանակում է, որ նրանք բոլորը հայեր են : Շրջանառվում է կարծիք, որ հայկական ազգային կապերը շատ ամուր են և հրաշքներ են գործում : Հայաստանը միակ օրինակն է այն բանի, որ սփյուռքի բնակչության թիվը գերազանցում է պետության բնակիչների թվին : Հայաստանի բնակչությունը կազմում է 3 միլիոն, իսկ սփյուռքի բնակչության թիվը հասնում է 7 միլիոնի : Արքայադւստր Դիանայի հայկական արմատների մասին վաղուց էին լուրեր պտտվում : Բանն այն է, որ լեդի Դիի նախատատը (մոր կողմից) Հնդկաստանի հայուհիներից էր, ում անունը Էլիզա Գևորգյան էր» - ասվում է հոդվածում :

Արքայադուստր Դիանան դարձավ մարդկանց սրտերի թագուհին, ինչի մասին էլ երազում էր և նշել էր լրագրողների հետ հարցազրույցում :