Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործն ուղարկվել է ԱԱԾ

Քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին NEWS.am–ին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Այս գործով Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել դեռևս ամիսներ առաջ։ Նախաքննության ընթացքում արդեն իսկ շուրջ 800 մլն ՀՀ դրամ վերականգնվել է։