Լիա Զախարյանն՝ էլեգանտ կերպարում

Նա բարձրակրունկ կոշիկներ է ընտրել եւ պարզ սանրվածք
Լիա Զախարյան

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված լուսանկարում դերասանուհին լայն փողքերով, բաց գույնի տաբատ է կրում ու սպիտակ բլուզ։ Հագուստն ընդգծել է Լիայի գեղեցիկ կազմվածքը։ Նա բարձրակրունկ կոշիկներ է ընտրել եւ պարզ սանրվածք։ «Հիասքանչ երեկո»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Իտալիայում։ Լիա Զախարյանն ամառային կերպար էր ընտրել. նա սեւ հագուստ էր կրում, որը համադրլել էր  ամառային բաց երանգի կոշիկներն ու լայնեզր գլխարկի հետ։ Դերասանուհին մեկնաբանությունների հատվածում մի շարք հեշթեգեր էր օգտագործել, այդ թվում՝ Իտալիա, Հռոմ։