Էրդողանի հակահունական ժեստը

Ուշագրավ է, որ քարտեզում Թուրքիայի տարածքի մեջ է ներառված եղել նաև Կրիտոս կղզին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է հունական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Թուզլա քաղաքի ռազմական ուսումնարանի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում շրջանավարտներին է հանձնել ավարտական դիպլոմներ։

Միջոցառման ժամանակ Էրդողանը լուսանկարնվել է պատից կախված քարտեզի կողքին, որտեղ Էգեյան ծովում Հունաստանին պատկանող կղզիները ներառված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքի մեջ, ինչը բարկացրել է հունական մամուլին։

Ուշագրավ է, որ քարտեզում Թուրքիայի տարածքի մեջ է ներառված եղել նաև Կրիտոս կղզին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև առկա է վեճ Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելիության հարցում։ Մեկ անգամ չէ, որ Թուրքիայի օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռները հատել են հունական սահմանը՝ փորձելով սադրել հունական կողմին։