Մեսին Հռոմի պապի հիմնադրամի կողմից մրցանակի է արժանացել

Քվեարկությանը մասնակցել է 191 երկրից 500 հազարից ավելի ուսումնական հաստատություն

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին Հռոմի պապի հիմնադրամի կողմից հատուկ մրցանակի է արժանացել, հայտնում է «Բարսելոնայի» Թվիթերյան պաշտոնական էջը:

Հռոմի պապի անունից Մեսիին նվիրել են Մոզամբիկում բնակվող երեխաների կողմից պատրաստված գնդակ, որն արգենտինացուն են հանձնել ազնվության, հարգանքի և թիմին նվիրվածության համար: 

Մրցանակի հաղթողը որոշվել է քվեարկության միջոցով: Քվեարկությանը մասնակցել է 191 երկրից 500 հազարից ավելի ուսումնական հաստատություն: 

Barça Foundation@FundacioFCB

? Messi has plenty of prizes, but this one is really unique. The @scholasoccurrentes education ball, blessed by @Pontifex. This ball represents the purest form of football, the one played by children on the streets all over the world.????

View image on Twitter