Շրի Լանկայում բողոքի ակցիայից հետո էքսգումացիայի են ենթարկել մահապարտ ահաբեկչի մնացորդները

AP-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայից հետո դատարանը կարգադրել է, որպեսզի ահաբեկչի մնացորդները վերահուղարկավորեն այլ վայրում

Շրի Լանկայում բողոքի ակցիայից հետո էքսգումացիայի են ենթարկել մահապարտ ահաբեկչի մնացորդները: Մահապարտ ահաբեկիչն այս տարվա մարտին հարձակում էր գործել Բատտիկալոա քաղաքի եկեղեցու վրա, ինչի հետեւանքով սպանվել էր 27 մարդ, վիրավորվել ավելի քան 70-ը:

AP-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայից հետո դատարանը կարգադրել է, որպեսզի ահաբեկչի մնացորդները վերահուղարկավորեն այլ վայրում:   

Ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարան հայտնել է, որ մնացորդները Կալլիյանկադուի գերեզմանոցից դատավորի, բուժաշխատողի եւ ոստիկանության ներկայությամբ տեղափոխվել են դիահերձարան: Դրանք կմնան ոստիկանության հսկողության տակ, քանի դեռ կառավարությունը հուղարկավորման նոր վայր չի տրամադրել:

Իսլամական հոգեւորականները վրդովվունք էին հայտնել եւ թույլ չէին տվել մահապարտ ահաբեկչի մարմնի մնացորդները հուղարկավել մուսուլմանական գերեզմանոցում: Կալլիյանկադուն հանրային գերեզմանոց է, որը բաժանված է քրիստոնեական եւ հինդուիստական հատվածների, եւ բնակիչներից մեկը հայտնել էր, որ ահաբեկչի մնացորդները թաղված են հինդուիստական հատվածում: