Շատ դեպքերում մարդիկ սեքսուալությունը շփոթում են գռեհկության հետ

Սիլվի Բարկովան իր սեքսուալ ֆոտոշարքի, ոճի և զգեստապահարանի մասին

Ամուսությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվի Բարկովան այս օրերին Հայաստանում է։ Հայրենիքում գտնվելու շրջանում դերասանուհու մոտ ցանկություն էր առաջացել ներկայանալ նոր ֆոտոշարքով, որն էլ նա իրագործել է լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ։

Սիլվին ֆոտոշարքից լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և խոսել սեքսուալության, գռեհկության և առհասարակ ոճի մասին։

Այս ֆոտոշարքում իր ոճն ու հագուստներն ընտրել է հենց ինքը՝ դերասանուհին: «Առանձնապես ոչինչ չեմ արել՝ ուղղակի ընտրել եմ ինձ դուր եկած զգեստներից երեքը, համադրել եմ ականջօղերի հետ և վերջ»,- ժպիտով ասաց Սիլվին։

Դերասանուհին նշեց, որ իր զգեստապահարանը սովորաբար տարբեր է լինում, որտեղ, ըստ Սիլվիի, կարելի է գտնել ցանկացած ոճի հագուստ․  «Իմ զգեստապահարանում ոճերը տարբեր են․ ամեն ոճի զգեստ կարելի է զգեստապահարանումս գտնել՝  գռեհիկից բացի։ Վերջին շրջանում նախապատվությունս տալիս եմ ավելի շատ երկար, եթերային թեթև զգեստներին»։

Ամբողջությամբ՝ life.tert.am