Մահացած աղջկա մոտ հայտնաբերել են սեռկան ակտի համար նախատեսված պարագաներ

Աղջկա մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր, ըստ ամենայնի, տեղի է ունեցել բռնաբարություն

Քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ Երեւանի Կենտրոն համայնքում հայտնաբերվել է 28 ամյա աղջկա դի։

Աղջկա մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր, ըստ ամենայնի, տեղի է ունեցել բռնաբարություն։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են սեռական հարաբերությունների համար նախատեսված պարագաներ։ 

Տեղեկության վերաբերյալ ՔԿ-ից փոխանցեցին․ «Այս պահին կատարվում է դեպքի վայրի զննություն, թե կոնկրետ ինչ առարկաներ են հայտնաբերվել, այս պահին չեմ կարող հստակեցնել»։