Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Բախտաձեին կփոխարինի Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է հրաժարականի մասին:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Բախտաձեին կփոխարինի Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան։ ՆԳ նախարարի պաշտոնը կստանձնի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կառավարությունում պաշտոնների տեղափոխության հարցը քննարկել է երեկ՝ սեպտեմբերի 1-ին: Կառավարությունում փոխատեղումների շուրջ քննարկումները կշարունակվեն նաև սեպտեմբերի 3-ին