Այս դերասանը համարվում է Հնդկաստանի ամենագեղեցիկ տղամարդը՝ չնայած ակնհայտ արտաքին թերությանը

Կինոնկարն այնպիսի հաջողության է հասնում, ինչպիսին անգամ հայրը չէր սպասում

Հռիթիկ Ռոշանը համարվում է ամենապահանջված հնդիկ դերասաններից մեկը: Նա գեղեցիկ է, տաղանդավոր, հրաշալի պարում է և երգում: Հնդկաստանում և աշխարհի մյուս անկյուններում կանայք հիանում են նրանով:

Բայց հետաքրքիրն այն է, որ Հռիթիկը ոչ միշտ է այդքան հաջողակ եղել: Երեխա ժամանակ նա խոսքի հետ կապված խնդիրներ է ունեցել, և անգամ նրա ծնողները՝ ռեժիսոր Ռակեշ Ռոշանը և դերասան Փինքին, չէին կարծում, որ իրենց որդին կարող է նման հաջողության հասնել:

Ինչպես գրում է «Интересно знать»-ը, 14 տարեկան հասակում Հռիթիկը սկսում է այցելել մասնագետի, որն օգնում է շտկել նրան լեզվական խնդիրը: Նա հորից գաղտնի այցելում էր նաև դերասանական դասընթացների: Շուտով Հռիթիկը հնարավորություն է ստանում գլխավոր դեր խաղալ հոր ֆիլմում: Կինոնկարն այնպիսի հաջողության է հասնում, ինչպիսին անգամ հայրը չէր սպասում:

Այժմ Հռիթիկը ակտիվ մասնագիտական գործունեություն է ծավալում, բայց մեկ արտաքին թերություն նրան շարունակում է անհանգստացնել: Դերասանն աջ ձեռքին 6 մատ ունի՝ երկբևեռ բութ: Սկզբում Հռիթիկը ամեն կերպ փորձում էր է թաքցնել մատը լուսանկարներում և նկարահանումների ընթացքում, բայց երկրպագուների սիրո շնորհիվ դերասանն ազատվել է այդ բարդույթից: