Նման կազմվածք գոյություն չունի․ Քիմ Քարդաշյանն արծաթափայլ լողազգեստով

Ասում էին, որ Քարդաշյանը մի շարք միջամտությունների  է դիմել

Քիմ Քարդաշյանը կրկին խելքահան է անում երկրպագուներին․ ռեալիթի շոու աստղն իր Instagram-ում հրապարակել է լողափնյա նոր լուսանկարներ, որոնք արվել են Կարիբյան ծովի ափերից մեկում։ Կադրերից մեկում Քիմը նստած է ծովափին, կրում է համարձակ բացվածքով ոճային լողազգեստ։ Ինստաաստղը չի մեկնաբանել լուսանկարները, չնայած, այս դեպքում դրա անհրաժեշտությունը չկա։ Քարդաշյանը շքեղ կազմվածքն ընդգծել է կտորով, որն ինքնին խոսուն է։

Մյուս լուսանկարում Քիմը տեսախցիկի առջեւ ցուցադրել է գայթակղիչ կուրծքը, սլացիկ ոտքերը եւ բարակ գոտկատեղը։ Բազմազավակ մոր հրապարակումը հերթական անգամ հետեւորդների շրջանում բուռն վեճ է առաջացրել․ ինչպե՞ս կարելի է նման սլացիկ գոտկատեղի հետ մեկտեղ ունենալ նման փարթամ ազդրեր։

Ի՞նչ է սա․ բնության բարիք, թե պլաստիկ վիրաբուժության հրաշք։ Ամերիկացի մասնագետները բազմիցս են քննարկել Քարդաշյանի անհավանական մարմինը՝ պնդելով, որ բնությունից նման կազմվածք մարդը չի ունենում։ Ասում էին, որ Քարդաշյանը մի շարք միջամտությունների  է դիմել։

Քիմն ինքը մշտապես պնդում է, որ պարզապես հետեւում է սննդակարգի եւ ամեն օր մարզվում է։ Այստեղից էլ նման հիանալի կազմվածքը։ Սակայն, այս լուսանկարներին նայելով դժվար է հավատալը։