Դիմակներ՝ աշնան համար

Բացի այդ, պետք է նաեւ մաշկը պատրաստել ձմռան գալուն՝ սնուցելով այն վիտամիններով եւ օգտակար նյութերով

Աշնանային դիմակների գլխավոր առանձնահատկությունը ճիշտ բաղադրիչներ ընտրելն է։ Աշունը շատ ավելի բարենպաստ շրջան է մաշկի համար, քանի որ այն ոչ մի սթրեսային ազդեցության չի ենթարկում այն։ Աշնանը կարելի է ազատվել ամառնն առաջացած խնդիրներից։ Բացի այդ, պետք է նաեւ մաշկը պատրաստել ձմռան գալուն՝ սնուցելով այն վիտամիններով եւ օգտակար նյութերով։

Դարչինով դիմակ

Դարչինով դիմակներ պատրաստելիս պետք է շատ ուշադիր ու զգուշավոր լինել։ Դարչինը շատ օգտակար եւ ազդեցիկ բաղադրիչ է, բայց սխալ օգտագործման դեպքում այն կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ մաշկի համար։ Դարչինի կարեւորագույն հատկանիշն արյան եւ ավշի ներհոսքն ու արտահոսքը խթանելն ու ակտիվացնելն է։ Արդյունքում, էպիդերմիսի (վերմնամաշկ) պաշտպանական համակարգը սկսում է ավելի ակտիվ գործել, իսկ բջիջները՝ վերականգնվել։ Այս ամենի հետեւանքով կարգավորվում է դեմքի գույնը, եւ այն ազատվում է հոգնածությունից եւ ավիտամինոզից (վիտամինների պակաս)։

Դիմակը պատրաստելու համար անհարժեշտ է վերցնել մեկ թեյի գդալ բնական մեղր եւ խառնել աղացած դարչինով։ Բայց դիմակի մեջ պետք է նաեւ ավելացնել երրորդ բաղադրիչը, որն արդեն կախված է մաշկի տեսակից։

Չոր մաշկի դեպքում անհարժեշտ է օգտագործել մեկ ճաշի գդալ ցանկացած տեսակի բուսական յուղ (նախընտրելի է ձիթապտղի կամ եգիպտացորենի)։ Հիշեք, որ այն պետք է զտված չլինի։ Բուսական յուղի փոխարեն կարելի է նաեւ օգտագործել ձվի դեղնուց։ Նորմալ մաշկի դեպքում պետք է ավելացնել մեկ ճաշի գդալ ոչ յուղալի թթվասեր, իսկ յուղոտ մաշկի համար անհրաժեշտ կլինի մեկ ձվի սպիտակուց։

Այսպիսով, ընտրելով Ձեր մաշկին համապատասխան բաղադրիչը՝ այն ավելացնում եք ստացված զանգվածին (մեղրի եւ դարչինի), եւ բոլորը միասին մի լավ խառնում՝ միատարր զանգված ստանալու համար։ Եթե շատ խիտ ու թանձր է ստացվել դիմակը, ապա այն կարելի է մի փոքր տաքացնել. պետք չէ եռացնել, քանի որ բարձր ջերմաստիճանի դեպքում մեղրի մեջ առկա օգտակար նյութերը վերանում են։ Ստացված դիմակը քսում եք դեմքին, թողնում 10-20 րոպե. այս ընթացքում պետք է հանգիստ պառկել։ Այս բոլոր գործողություններն անելուց հետո կարելի է արդեն մաքրել դիմակը։

 

Մասուրով դիմակ

Կանոնավոր կերպով մասուրով դիմակներ օգտագործելը մեծ ազդեցություն կարող է ունենալ միջբջջային գործընթացների վրա՝ խթանելով ու ակտիվացնելով դրանք։ Հետեւաբար, եթե մաշկի բջիջների ֆունկցիաները կարգավորվում են, էպիդերմիսի արտաքին տեսքն ու վիճակը նույնպես մեծապես բարելավվում է, մաշկը հանգստանում է, ազատվում բորբոքումներից ու գրգռված վիճակից, ինչպես նաեւ սթրեսից ու ավիտամինզից։

Հավասար քանակությամբ թարմ կամ չորացրած մասուրի պտուղների թուրմը, խառնում եք կիտրոնի հյութով եւ մի քիչ հարված սպիտակուցով։ Ստացված զանգվածը հատուկ վրձնի օգնությամբ քսում եք դեմքին. ի դեպ, ծակոտիների նեղացման եւ յուղալի փայլից ազատվելու համար դիմակի մեջ կարելի է անգամ բրնձի ալյուր ավելացնել։ Այս դեպքում այն մածուկի տեսք կստանա եւ արդեն հնարավոր կլինի մերսել խնդրահարույց գոտիները։

Այսպիսով, մասուրով դիմակները հիանալի միջոց են մաշկի յուղոտ փայլից, բորբոքումներից եւ սպիներից ազատվելու համար։  

Աղբյուրը՝ Fancy