Ինչ են անում հաջողակ մարդիկ աշխատանքային օրվա վերջին 10 րոպեներին

Նրանք հեռանում են դրական տրամադրությամբ

1․ Նրանք թարմացնում են անելիքների ցանկը

Թեյլորը հիշեցնում է, որ հաջողակ մասնագետները միշտ թարմացնում են իրենց գործերի ցանկը։ Նա հավելում է․

«Սակայն վերջին10 րոպեներին նրանք նաեւ ստուգում են, թե որքանով են կատարված տվյալ օրվա համար նախանշված գործերը» Նման մարդիկ համապատասխան փոփոխություններ են անում իրենց արած գործերի վերջնական ցանկում, այլ ոչ թե կտրուկ հեռանում գործից՝ հույս ունենալով, որ բոլոր հարցերն ու խնդիրները հաջորդ առավոտյան կհիշեն»։

2․ Նրանք կարգի են բերում աշխատանքային սեղանն ու համակարգիչը

Ծրագրերի իրականացումը ավելի շատ ժամանակ է խլում, եթե դուք կազմակերպված չեք։ Թեյլորն ասում է ․

«Աշխատանքային սեղանի վրա ու համակարգչում տիրող քաոսը խանգարում է հստակ մտածել ու արդյունավետ որոշել ծրագրերը, նաեւ բարդացնում կարեւոր փաստաթղթերի որոնումը։ Թվային ու թղթե փաստաթղթերը կանոնակարգված պահեք, որպեսզի արագ գտնեք դրանք, երբ պետք է»։

3․ Նրանք վերանայում են կատարված աշխատանքի ծավալը

Թեյլերը համարում է՝ պետք է կենտրոնանալ ոչ միայն նրա վրա, ինչը դեռ արված չէ, այլեւ վերհիշել արդեն արված աշխատանքը։ Քերը նրան հետ համաձայն է․

«Նույնիսկ եթե ընդամենը մեկ րոպե վերլուծեք արված աշխատանքը, կկարողանաք գնահատել ձեր արած գործը ու հասկանալ, որ ավելի շատ եք արել, քան թվում է։ Հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ արված աշխատանքի կարճ վերանայումը տրամադրությունը բարձրացնելու հրաշալի միջոց է»։

4․ Նրանք վերլուծում են ավարտված օրը

Հաջողակ մարդիկ մտածում են ոչ միայն այն նախագծերի մասին, որոնցով զբաղվել են օրվա ընթացքում, այլեւ փորձում են հասկանալ, թե ինչու են ձախողել կամ հաջողել այս կամ այն հարցում։ Թեյլորն ասում է․

Փորձառու մասնագետները գիտեն, որ եթե իրենք չսովորեն, ուրեմն չեն էլ աճի։

5․ Նրանք կրճատում են հրատապ խոսակցությունների ծավալը

Դուք ամբողջ օրը կապի մեջ եք լինում, բայց զանգերի ու նամակների հոսքն անդադար է՝ ընդհուպ մինչեւ աշխատանքային օրվա վերջին րոպեները։ Թեյլորը նշում է․

«Այստեղ պետք կգան թայմ մենեջմենթի հմտությունները՝ հաջողակ մարդիկ կարող են հասկանալ, թե որ զանգն ու նամակն  է պահանջում արագ պատասխան, իսկ որը կարող է սպասել»։

Ձգտեք հետաձգել երկարատեւ խոսակցությունները մինչեւ առավել հարմար պահ՝ այսինքն առավոտ։ Թեյլորը խորհուրդ է տալիս ․

«Մտածեք կարեւոր հարցերի քննարկումը մինչեւ հաջորդ օրը հետաձգելու հնարավորության մասին։ Հակառակ դեպքում գործը կարող եք շատ ուշ ժամի վերջացնել, երբ և դուք, և ձեր զրուցակիցը հոգնած կլինեք ու ի վիճակի չեք լինի արդյունավետ լուծում գտնել խնդրին»։

6․ Նրանք պահպանում են ուշադիր լինելու ունակությունը

Թեյլորը պարզաբանում է․

Որպես կանոն երեկոյան մարդկանց ուշադրությունը նվազում է ու նրանք չեն կարողանում կենտրոնանալ։

Փորձեք օրվա վերջում կողմնակի գործերի վրա ուշադրություն չվատնել ու կենտոնանալ ձեր գործերի վրա։

7․ Նրանք որոշում են հաջորդ օրվա անելիքները

Հաջողակ մարդիկ ցանկ են կազմում, թե ինչը պատրաստ կլինի հաջորդ առավոտյան, ու որոշում հաջորդ օրվա անելիքները։ Թեյլորը խորհուրդ է տալիս․

«Գրանցեք ձեր հաջորդ օրվա անելիքները, որպեսզի հաջորդ օրը աշխատանքը սկսելու բազա ունենաք»

Քերրը հավելում է․

«Որքան շատ մտքեր կարողանաք շարադրել թղթի վրա, այդքան բարձր է հավանականությունը, որ ձեզ կհաջողվի կենտրոնանալ նաեւ ոչ աշխատանքային խնդիրների վրա, իսկ հաջորդ առավոտյան պատրաստ լինել թարմ ուժերով աշխատանքի»

8․ Նրանք զգուշացնում են՝ հնարավո՞ր է արդյոք իրենց հետ կապվել մինչեւ հաջորդ առավոտ

Հաջողակ մարդիկ վերլուծում են, թե որքանով ազատ կլինեն ու հնարավոր կլինի արդյոք կապվել իրենց հետ անհրաժեշտության դեպքում, իսկ հետո   այդ մասին հայտնում նրանց, ում դա կարող է պետք լինել։ Քերրը ասում է․

 «Դուք գրասենյակից դուրս գալուց հետո անհասանելի՞ եք լինելու, թե՞ ոմանց համար պատրաստ եք բացառություն անել։ Դապայմանավորված է   իրավիճակից ու այդ հարցին ճշգրիտ պատասխան չկա։ Հարցն այսպես է պետք ձևակերպել՝ «Որքանո՞վ եմ ես պատրաստ հասանելի լինել ոչ աշխատանքային ժամերին, որպեսզի դա խանգարի իմ հանգստին»։

9․ Նրանք վերլուծում են հաջորդ օրվա գրաֆիկը

Չկա ավելի սարսափելի բան, քան աշխատանքային օրը այն լուրից սկսելը, որ հինգ րոպեից կարևոր հանդիպում է կայանալու։ Քերրը վստահեցնում է․

«Հաջողակ մարդիկ կարողանում են կազմել հաջորդ օրվա գրաֆիկ ու ծրագիր ու ինչն ավելի կարևոր է՝ պատկերացնել, թե ինչպես են դասավորելու օրվա գործերը»։

Սա թույլ է տալիս աշխատանքը սկսել ավելի վստահ ու նվազ նյարդայնացած։

10․ Նրանք շնորհակալություն են հայտնում ցուցաբերված աջակցության համար

Լավ կոլեկտիվները կառուցվում են շնորհակալական վերաբերմունքի ու գնահատականի հիմքերի վրա։ Քերրն ասում է․

«Որևէ մեկին աշխատանքային օրվա վերջում շնորհակալություն ասելը սեփական տրամադրությունը լավացնելու ու սեփական ու մեկ ուրիշի օրը լավ երանգով ավարտելու հրաշալի միջոց է»։

11․ Նրանք իրենց գործընկերներին մաղթում են հաճելի երեկո

Բարյացակամ «բարի երեկո» մաղթանքը շատ թերագնահատում են, մինչդեռ դրա համար շատ քիչ ջանքեր են պահանջվում։ Թեյլորն ասում է․

«Դրանով դուք ձեր ղեկավարին ու աշխատակիցներին կհիշեցնեք, որ կենդանի մարդ եք, այլ ոչ թե զուտ գործընկեր»։

Բացի դրանից այս ձևով դուք ձեր գործընկերներին կտեղեկացնեք, որ արդեն տուն եք գնում։

12․ Նրանք հեռանում են դրական տրամադրությամբ

Մինչև տուն գնալը ձեր տրամադրությունը բարձրացրեք ժպիտով, խորհուրդ է տալիս Թեյլորը։

«Դա ձեզ հոգեպես կպատրաստի նաև գործընկերներին դրական նոտայով հրաժեշտ տալուն»։

Հաջողակ ղեկավարները դրական տպավորություն են թողնում աշխատողների վրա, ինչը պահպանվում է մինչև հաջորդ առավոտ։

13․ Նրանք այնուամենայնիվ հեռանում են

Հաջողակ մարդիկ հաղթահարում են աշխատավայրում երկար մնալու գայթակղությունը։ Նրանք գիտեն, թե որքանով կարևոր է պահպանել աշխատանքի ու անձնական կյանքի հավասարակշռությունը, դրա համար էլ ձգտում են գրասենյակից շատ ուշ դուրս չգալ։ Թեյլորն ասում է․

«Աշխատավայրում առանց բավարար հիմքերի մնալը նվազեցնում է ձեր աշխատունակության մակարդակը, որը ձեզ պետք կգա հաջորդ օրը»։