Իմաստուն խորհուրդներ 35 տարեկանն անց կանանց համար

Ոչ մի տղամարդ արժանի չէ անհարմար կոշիկներով տանջվելու համար

1. Որքան էլ հավաքույթը երկարատեւ եւ գրավիչ լինի, ամեն ինչ արա սեփական ննջարանում արթնանալու համար:

2. Թխվածքաբլիթի եւ խնձորի միջեւ ընտրություն կատարելիս ընտրիր մեկ բաժակ ջուրը:

3. Եթե կեսգիշեր է, իսկ դու պետք է դեռ գլուխդ լվանաս, ոտքերի մազահեռացում անես եւ մանիկյուր, միշտ քունն ընտրիր: Որովհետեւ մազոտ ոտքերը կարելի թաքցնել, մազերը գելով հավաքել, եղունգները թափանցիկ լաքով պատել տրոլեյբուսում նստած: Սակայն ոչ ոք եւ ոչինչ չի քողարկի հոգնած, տանջված աչքերը եւ անտանելի տրամադրությունը: Միշտ քունն ընտրիր:

4. Ճանապարհորդիր: Դրա համար ցանկացած հնարավորություն օգտագործիր: Նոր տպավորությունները չծերանալով փորձ ձեռք բերելու միակ եղանակն են:

5. Իրավիճակը գնահատելուց առաջ քեզ հարց տուր՝ «Բայց դա իմ ի՞նչ գործն է»: Ապա բերանդ փակիր եւ գնա աշխատելու:

6. Ոչ համարժեք մարդու վրա ժամանակ եւ զգացմունքներ վատնելն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե դու բժիշկ ես, իսկ նա՝ քեզ վճարող հիվանդ:

7. Բուռն սիրավեպի եւ վաստակելու հնարավորության միջեւ ընտրություն կատարիր միշտ հօգուտ երկրորդի:

8. Վեճի ընթացքում ծնվում է ոչ թե ճշմարտությունը, այլ միգրենը: Ժամանակին արտաբերած՝ «Ինչպես կասես» արտահայտությունը ժամանակ եւ նյարդեր կխնայի:

9. Մենակության մի քանի օրը ավելի լավ են գործում, քան SPA-կենտրոնը:

10. Ոչ մի տղամարդ արժանի չէ անհարմար կոշիկներով տանջվելու համար: