4 թաքնված խնդիր, որոնց պատճառով նիհարել չի հաջողվում

Եթե ճիշտ եք սնվում եւ ֆիզիկապես ակտիվ եք, բայց, միեւնույն է, նիհարել չի հաջողվում, հնարավոր է խնդիրներ ունեք, որոնց մասին առայժմ չեք կռահում

Եթե ճիշտ եք սնվում եւ ֆիզիկապես ակտիվ եք, բայց, միեւնույն է, նիհարել չի հաջողվում, հնարավոր է խնդիրներ ունեք, որոնց մասին առայժմ չեք կռահում:

Վահանաձեւ գեղձի խնդիր

Վահանաձեւ գեղձի որոշ հիվանդություններ, օրինակ՝ հիպոտիրեոզը, ձեզ կխանգարեն նիհարել: Ավելին՝ վահանաձեւ գեղձի հորմոնների արտադրման նվազումը հաճախ բերում է ավելորդ քաշի հավաքման: Ուստի, եթե իսկապես ջանում եք, բայց նիհարել չեք կարողանում, դիմեք էնդոկրինոլոգին:

Մակերիկամների աշխատանքի շեղումներ

Մակերիկամների աշխատանքի շեղումները կարող են բերել կորտիզոլ հորմոնի արտադրման մեծացման, որը հայտնի է նաեւ որպես սթրեսի հորմոն: Այս հորմոնը մարդու մոտ առաջացնում է մեծ եւ վատ վերահսկվող ախորժակ:

Քնի պակաս եւ սթրես

Քնի պակասը եւ սթրեսը խնդիրներ են, որոնց այսօր, հավանաբար, բախվում է յուրաքանչյուրը: Իրականում, սակայն, այս խնդիրներն այնքան էլ անմեղ չեն, ինչպես կարող է թվալ. թե՛ քնի պակասը, թե՛ սթրեսը ախորժակը մեծացնում են եւ նպաստում ճարպաշերտերի կուտակմանն ու ավելորդ քաշ հավաքելուն:

D3 վիտամինի պակաս

D3 վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմի կողմից կալցիումի նորմալ յուրացմանը, որը նյութափոխանակության համար անչափ կարեւոր տարր է: Այս վիտամինի պակասը կարող է նպաստել մետաբոլիկ խանգարումների զարգացմանը, ախորժակի սրմանը, դեպրեսիայի առաջացմանը, գրում է  NEWS.am Medicine