Այգեհովիտ գյուղին հարակից անտառից ծուխ է նկատվում

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին: Այրվում է մոտ 2 հա մացառուտ

Օգոստոսի 29-ին, ժամը 06:20-ին վերսկսվել են օգոստոսի 28-ին, ժամը 18:09-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղին հարակից անտառում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 28-ին, ժամը 18:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղին հարակից անտառից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին: Այրվում է մոտ 2 հա մացառուտ: