Փաշինյանի հեռանալուց հետո ներկա ու նախկին իշխանությունները ջերմ զրույցի բռնվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Կողբացի փողոցում զրուցում էր քաղաքացիների հետ, սելֆիներ ու հարցուփորձ անում

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էր: Տեսախցիկի առջև կառավարության ղեկավարը Կողբացի փողոցում զրուցում էր քաղաքացիների հետ, սելֆիներ ու հարցուփորձ անում:

Կողբացի փողոցում, որն ի դեպ փակել էին, Փաշինյանի հետ էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Ավելի ուշ, երբ Մնացականյանը ճանապարհեց վարչապետ Փաշինյանին, վերադարձավ և Կողբացի փողոցի սրճարաններից մեկում ջերմ զրույցի բռնվեց Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի հետ:

Թե ինչի թեմա ունեն զրուցելու համար ներկա ու նախկին իշխանությունների հայտնի ներկայացուցիչները, թերևս հայտնի է միայն իրենց: