Սիրելի ընկերներ, շարունակելով պարգևավճարների թեման, ուզում եմ, որ նայեք այս աղյուսակին և տեսնեք, որ ըստ 2019թ. պետական բյուջեի պետական պաշտոնյաների պարգևավճարների և պատվովճարների թիվը կազմում է ավելի քան 12 մլրդ. դրամ կամ մոտ 24 մլն. դոլլար։ Հիմա ասեք, որ այս ամենը շատ արդար է և պետական պաշտոնյաները արժանի են այսպիսի մեծ թվերի հասնող պարգևավճարներ ստանալ։ Մենք պատրաստվում ենք գրություններ ուղարկել կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին, որպեսզի պարզենք, թե ով և ինչի համար է արժանանալու այսպիսի գումարների։ Մեկ էլ պահանջում ենք, որ պարգևավճարների ցուցակը նախապես հրապարակվի, որ անցած տարվա իրավիճակը չկրկնվի, երբ հասարակությունում մեծ աղմուկ բարձրացավ։
Հ.գ. ցուցակում նշված թիվը պետք է բազմապատկել հազարով և կտեսնեք, որ 12 մլրդ. դրամի մասին է խոսքը:
Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից
0Comments