Արքայադուստր Դիանայի մահվան սենսացիոն մանրամասները

Լեդի Դին ավտովթարի մասին գիտեր ողբերգությունից 10 ամիս առաջ

 

90-ականների վերջին արքայադուստր Դիանայի մահը ցնցեց ամբողջ աշխարհը։ Ողբերգական ավտովթարի որոշ հանգամանքներ մինչ այժմ շարունակում են առեղծվածային մնալ։ 22 տարի առաջ՝ 1997թ.-ի օգոստոսի 31-ին, Լեդի Դին ավտովթարի արդյունքում 36 տարեկան հասկանում մահացավ Փարիզում սիրելիի՝ արաբ միլիոնատեր Դոդի Ալ-Ֆայեդի հետ. նրանք փորձել են ազատվել պապարացիների հետապնդումից եւ վթարի ենթարկվել Ալմա կամրջի մոտ գտնվող թունելում։

 

Վաղուց լուրեր էին պտտվում, որ թագավորական ընտանիքն առնչություն ունի այս իրադարձությանը. Եղիսաբեթ Երկրորդին մեկ մեղադրում էին ինքնահաճո նախկին հարսնացուին «հեռացնելու» ցանկության մեջ, մեկ Կամիլա Պարկեր Բոուլզին կասկածում էին դավադրության մեջ, որը նա իբրեւ արել էր՝ Դիանայի անունն արատավորելու եւ ի վերջո նրան Վինձորներից վերջնականապես հեռացնելու համար։

 

Եվ ահա նրա մահվան տարելիցի նախօրեին DailyMail-ը հրապարակել է արքայադստեր նամակը ծառայապետ Փոլ Բարելին, որը գրվել է ողբերգությունից 10 ամիս առաջ։ Նա գրում է. «Ինձ վրա մահափորձ է պատրաստվում։ Ինչ-որ մեկն իմ ավտոմեքենայի հետ կապված դժբախտ պատահար է ծրագրում՝ արգելակների խափանում, ապա գլխի ծանր վնասվածք, եւ այդ ամենն այն նպատակով, որ Չարլզը կարողանա ամուսնանալ»։ Նամակում Դիանան նշում է այն մարդու անունը, որը կանգնած է դրա ետեւում, սակայն այն արգելված է հանրայնացնել՝ քննության գաղտնիությունը պահպանելու նպատակով։

Թագավորական ընտանիքի մեկնաբանությունն, իսկապես, տեղին կլիներ...