Ռուսաստանի 10 ամենահարուստ գերդաստաններ – 2019. Նրանց թվում հայեր կան

Սերգեյ Սարկիսովի ավագ որդին՝ ՆԻկոլայը, ռեժիսոր է, նրան եւ հորը պատկանում են ԱՄՆ-ում Blitz Production պրոդյուսերական ընկերությունը, որն արդեն երկու ֆիլմ է թողարկել

Forbes-ը կազմել է ամենահաջողակ ձեռնարկատիրական գերդաստանների 6-րդ վարկանիշը, որը մեկ տարում մեկ երրորդով թարմացվել է: Ինչպես նախորդ 4 տարիներին, առաջին տեղը զբաղեցնում է Գուցերիեւների գերդաստանը: Նրա բոլոր ներկայացուցուիչների կարողության ընդհանուր արժեքը մեկ տարում նվազել է, բայց աննշան՝ 5,97 մլրդ դոլարից մինչեւ 5,65 մլրդ դոլար: Ընդ որում՝ Սաիդ Գուցերիեւի՝ «Սաֆմար» խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի որդու կարողությունը կրկնակի աճել է. հայրը նրան է փոխանցել խմբի ֆինանսական ակտիվներում իր բաժնեմասը, իսկ հորեղբայրը՝ Սաիթ Սալամը, նավթային ընկերություններում եւ «ՄՎիդեո» կենցաղային տեխնիկայի առեւտրի ցանցում իր բաժնեմասը:

Երկրորդ տեղը կայուն կերպով զբաղեցնում են Ռոտենբերգները. նրանց ընտանիքը առաջինն է եղել միայն մեկ անգամ՝ առաջին վարկանիշում, որը հրապարակվել է 2014 թվականին: Այդ ժամանակ ընտանեկան ակտիվները կիսված էին երբայրների միջեւ՝ Արկադիի F 41 եւ Բորիսի F 92, իսկ դրանց ընդհանուր արժեքը կազմում էր 5,55 մլրդ դոլար: Ավելի ուշ, երբ եղբայրների դեմ միջազգային պատժամիջոցներ սահմանվեցին, ակտիվների մի մասն անցավ Արկադիի որդուն՝ Իգորին F 122 եւ դստերը՝ Լիլիային: Այսօր չորսի ընդհանուր կարողությունը գնահատվում է 5,18 մլրդ դոլար:


Երրորդ հերիզոնականում են Թաթարստանի առաջին նախագահ Մինթիմերա Շայմիեւի որդիները՝ Ռադիկը եւ Այրաթը: Մեկ տարում նրանց կարողությունը աճել է 320 մլն դոլարով՝ հասնելով մինչեւ 2,8 մլրդ դոլարի:

Վարկանիշում մյուս ընտանիքները բաշխվել են հետեւյալ կերպ. Գապոնցեվներ (2 մլրդ դոլար), Եվտուշենկովներ ( 1.94 մլրդ դոլար), Ռախիմկուլովներ (1.89 մլրդ դոլար), Լիննիկներ (1.6 մլրդ դոլար), Սարկիսովներ (1.6 մլրդ դոլար), բաժաեւներ(1.51 մլրդ դոլար) եւ Միխայլովներ (1.16 մլրդ դոլար):

ՆԻկոլայ եւ Սերգեյ Սարկիսովներին պատկանում է «ՌԵՍՕ» խումբը, որի հիմնական ակտիվը ՌԴ ամենախոշոր ապահովագրական ընկերություններից մեկն է՝ «ՌԵՍՕ-Գարանտիա»-ն:

Միասին վերցրած նրանց պատկանում է ընկերության բաժնետոմսերի 60.6 տոկոսը, եւս 36.7 տոկոսը՝ ֆրանսիական ապահովագարական եւ ներդրումային ԱԽԱ խմբին՝ աշխարհի խոշորագույններից մեկին:

Սարկիսովների սեփականությունում շատ արտասահմանյան անշարժ գույք կա. 115 հա հողատարածք Մոնակոյում, երեք տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, ամրոց Ֆրանիսայում եւ այլն:

2018-ին եղբայրները դարձել են Ուկրաինայում քրեական գործի մասնակիցներ. տեղացի գործարար Լեւ Խլյավիչի խոսքով, որից նրանք 2008-ին գնել են «Ուկրինմեդստրախի» 33 տոկոսը, Սարկիսովներին մեղադրել են առանձանպես խոշոր չափի խարդախությունում:

2019-ի հուլիսին գործը հանցագործության կազմի բացակայության պատճառով կարճվել էր:

Սերգեյ Սարկիսովի ավագ որդին՝ ՆԻկոլայը, ռեժիսոր է, նրան եւ հորը պատկանում են ԱՄՆ-ում Blitz Production պրոդյուսերական ընկերությունը, որն արդեն երկու ֆիլմ է թողարկել:

Սերգեյ Սարկիսովը կինոյով զբաղվում է ոչ միայն Ամերիկայում, այլեւ Ռուսաստանում: 2019-ի մայիսի 9-ին վարձույթի համար թողարկվեց նրա «Փարիզի վրա» ֆիլմը:

«Ինձ համար դա ոչ կոմերցիոն նախագիծ էր: Սա իմ առաջին մեծ ֆիլմն է: Ցանկացած ռեժիսորի երազանքը լիամետրաժ ֆիլմ նկարելն է», — Forbes-ին տված հարցազրույցում ասել է Սարկիսովը:

Սերգեյ Սարկիսովը «ՌԵՍՕ» խմբի համասեփականատեր: Ունեցվածքի աղբյուր՝ ապահովագրություն, անշարժ գույք: Տարիք՝ 60 տարեկան: Ընտանեկան կարգավիճակ, երեխաներ. ամուսնացած է, ունի 5 երեխա: Բնակության քաղաք՝ Մոնակո:

ՆԻկոլայ Սարկիսով (եղբայր), «ՌԵՍՕ» խմբի համասեփականատեր: Ունեցվածքի աղբյուր՝ ապահովագրություն, անշարժ գույք: Տարիք՝ 51 տարեկան: Ընտանեկան կարգավիճակ, երեխաներ. ամուսնացած է, ունի 8 երեխա: Բնակության քաղաք՝ Լիոն: