Թաիլանդի թագավորական պալատը հրապարակել է թագավորի կնոջ՝ Սինինաթ Վոնգվաջիրապակդիի հազվադեպ լուսանկարները։ Կայքը, որտեղ տեղադրվել են լուսանկարները, բազմաթիվ այցելությունների պատճառով շուտով անհասանելի է դարձել, տեղեկացնում է BBC-ն։
Լուսանկարում 34-ամյա Սինինաթ Վոնգվաջիրապակդին կործանիչ է վարում եւ կրակում ինքնաձիգից։
67-ամյա թագավորը՝ Մահա Վաչիրալոնգկոռնը, հուլիսին Սինինաթ Վոնգվաջիրապակդին տվել էր կոնսորտի տիտղոս չորրորդ կնոջ՝ Սութհիդայի հետ ամուսնությունից հետո։
Թագավորական պալատի հայտարարությունում ասվում է, որ թագավորը կարգադրել է գրել Սինինաթի պաշտոնական թագավորական կենսագրությունը։
Ավելի վաղ թագավորը երեք անգամ ամուսնացած է եղել եւ ամուսնալուծվել է։ Նախկին կանանցից նա յոթ երեխա ունի։
2014-ին թագավորը Thai ազգային ավիաընկերության նախկին ուղեկցորդուհուն նշանակեց իր անվտանգության ծառայության պետի տեղակալ։ Երկու տարի հետո նա նրան բանակի գեներալի կոչում շնորհեց։
Մահա Վաչիրալոնգկոռնը գահ է բարձրացել 2016-ին եւ ստացել Ռամա X թագավորի տիտղոս՝ շարունակելով Չաքրի արքայատոհմը, որն իր կառավարումն սկսել է 1782 թվականին։
Թաիլանդի նախորդ թագավորը՝ Փհումիպոն Ադուլյադետը, մահացել է 2016-ին։ Նա թագավորել է 70 տարի։
0Comments