Ջորջ Քրամի պատմությունը, ով 1853-ին ստեղծեց բոլորիս կողմից այդքան սիրված չիփսերը

«Moon Lake Lodge» այցելուներից մեկը, ասում էր, որ Քրամը կարտոֆիլը շատ հաստ է կտրում, և իր պատվերը հետ է ուղարկում, նա բարկանում է որոշում է այնքան բարակ կտրել կարտոֆիլը, որ այն հնարավոր չլինի պատառաքաղով կտրել և նրա մտահաղացումը բացասական հետևանք չունեցավ

Ամեն անգամ ուտելով այս համեղ ու խրխրթան չիփսերը, պետք է շնորհակալ լինեք սևամորթ Ջորջ Քրամին: 

Ջորջ Սփեքը, նույն Ջորջ Քրամը ծնվել է հուլիսի 15-ին 1824 թվականին Նյու Յորքի Սառատով շրջանում: Նա աֆրոամերիկացի ու հնիկի խարնուրդ է: 1853 թվականին աշխտելով խոհարար, պատահականության սկզբունքով հայտնագործում է այդ խրխրթան չիփսերը:

Այսպես, 1853 թվականին Ջորջ Քրամը, Սարատով Սփրինգսի հանգստյան գոտիներից մեկում խոհարար էր աշխատում: «Moon Lake Lodge» մենյուում ֆրանսիական կարտոֆիլ էին վաճառում, որը Քրամը պատրաստում էր ստանդարտ բաղադրատոմսով: XVIII-րդ դարում այդ կարտոֆիլը Թամաս Ջեֆերսոնի ամենասիրելի ուտեստն էր, ով այդ ժամանակ այնտեղ ամերիկայի դեսպանն էր: Ջեֆերսոնը բաղադրատոմսը իր հետ ամերիկա բերեց և Մոնտիչելոյում հյուրասիրեց իր հյուրերին: Դրանից հետո այն դարձավ ամերիկացիների սեղանի անբաժանելի մասը: 

«Moon Lake Lodge» այցելուներից մեկը, ասում էր, որ Քրամը կարտոֆիլը շատ հաստ է կտրում, և իր պատվերը հետ է ուղարկում: Քրամը այդ կարտոֆիլը ավելի բարակ է կտրում, բայց կրկին հաճախորդը նորից չի հավանում: 

Բարկացած Քրամը որոշում է այնքան բարակ կտրել կարտոֆիլը, որ այն հնարավոր չլինի պատառաքաղով կտրել: Սակայն նրա մտահաղացումը բացասական հետևանք չունեցավ. հաճախորդը այնքան էր հիացել կարտոֆիլի համով, որ դրանից հետո Քարամից միայն այդպիսի կարտոֆիլ էին պահանջում: Դա սկսեցին անվանել կարտոֆիլե չիփս Քրամից: 

1860 թվականին Ջորջը բացում է նոր ռեստորան Մալթա պողոտայում. մի քանի տարի անց այն դառնում է հարուստ ու բարձրաշխարհիկ մասսայի սիրելի վայրը: Ռեստորանը վերջնականապես փակվեց 1890 թվականին, իսկ Քրամը մահացավ 1914 թվականին 90 տարեկան հասակում: 

Շատերն էին մտածում այդ չիփսերի վաճառքի մասին, սակայն այն առաջին անգամ իրագործեղ Ուիլիամ Թեփենդոնը ով Օհայո նահանգի Քլիվլենդ նահանգից էր: Սկզբնական շրջանում նա այդ չիփսերը պատրաստում էր խոհանոցում և վաճառում տեղի փոքրիկ խանութներում, իսկ ավելի ուշ իր փոքրիկ չիփսերի արտադրամասը ստեղծեց: 

Այդ ժամանակ կարտոֆիլ մաքրեը և այդքան բարակ կտրելը շատ դժվար էր, քանի որ ամեն ինչ ձեռքով էին անում: Սակայն 1920-ականներին քերիչը մեքենայացվեց և արտադարանքն էլ հետը մեծացավ: 

1921 թվականին Բիլ և Սալի Ուտցերը հիմնեցին Hanover Home Brand Potato Chips ֆերման, Փենսիլվանիա նահանգում: Սալի Ուտցը ծագումով գերամանցի էր և գերմանական խոհանոցից շատ էր օգտվում այդ չիփսերը պատրաստելու համար: 

Սալին օգտագործում էր ոչ մեքենայացված հաստոցներ, որոնք թույլ էին տալիս իրեն 1 ժամում արտադրել 22կգ չիփս:

Իսկ 1926-ին Scudders ընկերությունը սկսեց, Մոնտերեյ Պարկում, չիփսերի արտադրությունը: Լաուրա Սկադերը առաջինն էր, ով մտածեց դրանց հարմարավետ փաթեթավորումնների մասին, որոնք թույլ էին տալիս դրանք ավելի երկար ժամանակով պահել: Դրանից առաջ այդ համեղ խորտիկները վաճառվում էին ապակե տարաների մեջ:

Իսկ 1932-ին Հերման Լեյը հիմնադրեց շատ հայտնի Lays-ը:

Լեյը չիփսերը վաճառում էր մեքենայի բեռնախցիկից, ստեղծելով իր բիզնեսը, որը մինչև օրս արդիական է: Lays-ը դարձավ ողջ Ամերիկայի ամենասիրելի չիփսի բրենդը:

Իսկ Խորհրդային Միությունում չիփսերը հայտնվեցին 1963 թվականից: