Հայաստանում ընտրում են համացանցի գեղեցկուհուն

Ընտրական փուլի քվեարկությունները ավարտվելու են սեպտեմբերի 8-ին։ Մասնակիցները բաժանված են խմբերի եւ ներկայացնում են երկրի այս կամ այն շրջան

Հայաստանում մեկնարկել է Miss Virtual World մրցույթի տեղական ընտրական փուլը։ Ընտրական փուլին մասնակցում է 50 աղջիկ ամբողջ Հայաստանից։ Ընտրական տուրերի արդյունքում արդեն կորոշվեն տասը ֆինալիստուհիները, որոնք կպայքարեն գեղեցկության թագուհի ճանաչվելու համար։ Քվեարկությունները ընթանում են բաց կերպով, inDriver հավելվածի միջոցով։

Ընտրական փուլի քվեարկությունները ավարտվելու են սեպտեմբերի 8-ին։ Մասնակիցները բաժանված են խմբերի եւ ներկայացնում են երկրի այս կամ այն շրջանը։ Ամենաշատ ձայները հավաքածները կպայքարեն նախ՝ Miss Virtual Armenia-2019 եւ ապա նաեւ Miss Virtual World տիտղոսի համար։ Գլխավոր մրցությունը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին, իսկ մրցանակը շքեղ Porsche Cayman 718 է, գրում է hraparak.am