Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 14 միլիարդ դոլար են կորցրել

Այսպիսով՝ «ՆԼՄԿ»-ի գլխավոր շահառու Վլադիմիր Լիսինը մեկ օրում աշխատել է 137 մլն դոլար, իսկ  «Եվրոքիմի» եւ «ՍՈւԷԿ» շահառու Անդրեյ Մելնիչենկոն՝ 128 մլն

Մոլորակի ամենահարուստ տասը մարդիկ օգոստոսի 23-ին  համաշխարհային բորսաների անկման եւ ԱՄՆ-Չինաստան առեւտրային հակամարտության սրման պատճառով կորցրել են ավելի քան 14 միլիարդ դոլար:

«ՌԻԱ Նովոստիի» հետազոտությունը հիմնված է Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի տվյալների վրա:

Այսպիսով, ամենազգալի կորուստները կրել է Amazon–ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ՝ աշխարհի ամենահարուստ մարդը. նրա կարողությունը մեկ օրում կրճատվել է 3.25 միլիարդ դոլարով:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Google — Alphabet Inc.-ի հիմնադիրներ  Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի, Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնի, Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթի ունեցվածքը նվազել է 1,3 դոլարից մինչեւ 1,8 միլիարդ դոլար:

Մինչդեռ BBI ինդեքսում ընդգրկված ռուս միլիարդատերերը, ընդհանուր առմամբ մեկ օրվա ընթացքում կորցրել են մոտ երկու միլիարդ դոլար. մասնավորապես ամենամեծ կորուստը կրել է «Լուկոիլ»-ի համասեփականատեր Վագիտ Ալեքպերովը (384 միլիոն դոլար) եւ «Նովաթեք»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը (300 միլիոն դոլար):

Սակայն եղել են նաեւ այնպիսիք, ում հաջողվել է ավելացնել կարողությունը:  Այսպիսով՝ «ՆԼՄԿ»-ի գլխավոր շահառու Վլադիմիր Լիսինը մեկ օրում աշխատել է 137 մլն դոլար, իսկ  «Եվրոքիմի» եւ «ՍՈւԷԿ» շահառու Անդրեյ Մելնիչենկոն՝ 128 մլն: