Պուտինն ու Մեդվեդևը շնորհավորել են Մեհրիբան Ալիևայի ծննդյան տոնը

Շնորհավորական ուղերձում Պուտինը գովեստի խոսքեր է շռայլել Ալիևայի հասցեին՝ նշելով, որ վերջինս իրական ընկեր է Ռուսաստանի և ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման կողմնակիցների համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան տոնը:

Շնորհավորական ուղերձում Պուտինը գովեստի խոսքեր է շռայլել Ալիևայի հասցեին՝ նշելով, որ վերջինս իրական ընկեր է Ռուսաստանի և ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման կողմնակիցների համար:

Ուղերձի վերջում Պուտինը սրտանց ողջույններ է փոխանցել Իլհամ Ալիևին:

Մեհրիբան Ալիևային շնորհավորել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կրկին զերծ չմնալով գովեստի խոսքեր շռայլելուց: