Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում

2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 463 հազար 908 այցելու: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 607 հազար 797 այցելու:

Այսպիսով, 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով»,-գրել է վարչապետն իր էջում: