Պայթյուն՝ Ռուսաստանում. Զոհեր և վիրավորներ կան

Իրավապահներին արդեն հայտնի է դարձել, որ զոհերից մեկը երկու օր առաջ պարծեցել է, թե նռնակ է գտել

Նախոդկայի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյունի արդյունքում 2 զոհ և երկու վիրավոր կա: Նախնական տեղեկություններով, պայթել է մարտական նռնակ:

Իրավապահներին արդեն հայտնի է դարձել, որ զոհերից մեկը երկու օր առաջ պարծեցել է, թե նռնակ է գտել: Նախնական տեղեկություններով, հենց այդ նռնակն է պայթել:

Այլ մանրամասներ չեն հայտնվում: