Խորհրդակցություն` Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ:

Մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: