Առավոտյան ՔՊ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել են Ծաղկաձոր, որտեղ նախատեսվում է անցկացնել ժողով: Ժողովի ընթացքում քննարկվելու են բազմաթիվ ներքաղաքական թեմաներ՝ այդ թվում Ամուլսարը:
Պաշտոնյաները Ծաղկաձոր են գնացել առանձին, որոնց թվում են նախարարները, Աժ-ի հանձնաժողովների նախագահները, փոխնախագահները: Ծաղկաձորում է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՔՊ-ում խոսում են, որ սա կարող է լինել շրջադարձային ժողով՝ նոր նստաշրջանից առաջ և սրտատրոփ սպասումեն արդյունքներին:
Նյութի աղբյուրը՝ armdaily.am
0Comments