Անազատության մեջ ապրող առյուծը հոշոտել է տիրոջը

Վան Բիլոնի մահից հետո նրանք սպանվել են

Հարավային Աֆրիկայում առյուծի հարձակման արդյունքում մահացել է որսորդական արգելոցի սեփականատերը: Այս մասին հայտնում է CNN-ը:

Գիշատիչը հարձակվել է 70-ամյա Լեոն վան Բիլոնի վրա, երբ նա վերանորոգում էր պարիսպը: Հարևաններն օգնության են հասել, բայց նրան չի հաջողվել փրկել: Տղամարդը մահացել է ստացած վերքերից:

Վան Բիլոնին է պատկանել մասնավոր որսորդական արգելոցը՝ Կուլինան քաղաքի մերձակայքում: Նրանք զբոսաշրջիկների համար կազմակերպել են էքսկուրսիաներ, դասախոսություններ վարել առյուծների մասին և ցույց են տվել գիշատիչների կերակրումը:

Արգելոցում ապրել են երեք առյուծ՝ Ռեմբո, Քեթրին և Նակիտա:

Վան Բիլոնի մահից հետո նրանք սպանվել են:

նբջգտձֆռ