Իսպանիայում լիստերիոզից երրորդ մարդն է արդեն մահացել

Լիստերիոզի տարածումը կապված է եղել «Լա Մեչա» մսային ռուլետների հետ, որից կերած տարեցների մոտ է հայտնվել հարուցիչը

Իսպանիայում լիստերիոզից մահացել է արդեն երրորդ մարդը։ Այս մասին հայտնում է ABC պարբերականը, վկայակոչելով տեղի առողջապահության պատասխանատու Խոսե Միգել Սինսերոսին։ Մահացածը 72 տարեկան է, Անդալուսիայի բնակիչ։ Նա հիվանդանոց է դիմել օգոստոիս 10-ին բարձր ջերմության եւ արյան անալիզը պարզել է լիսերիոզի առկայությունը։

Նշենք, որ լիստերիոզի տարածումը կապված է եղել «Լա Մեչա» մսային ռուլետների հետ, որից կերած տարեցների մոտ է հայտնվել հարուցիչը։