Թրամփը G7 գագաթնաժողովը ժամանակի անիմաստ վատնում է անվանել

ԱՄՆ նախագահը կցանկանար ավելի շատ կենտրոնանալ համաշխարհային տնտեսության ուղղությամբ, ԱՄՆ-ի իրավիճակի, այլ ոչ թե շրջակա միջավայրի պաշտպանության և օվկիանոսների աղտոտման շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին բողոքել է նրանից, որ օգոստոսի 24-26-ը ստիպված է Բարիցում ներկա գտնվել G7 գագաթնաժողովին, հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը գագաթնաժողովին մասնակցությունը ժամանակի անօգուտ վատնում է համարում, որտեղ չափից շատ ուշադրություն են դարձնում բնապահպանական հարցերին։

ԱՄՆ նախագահը կցանկանար ավելի շատ կենտրոնանալ համաշխարհային տնտեսության ուղղությամբ, ԱՄՆ-ի իրավիճակի, այլ ոչ թե շրջակա միջավայրի պաշտպանության և օվկիանոսների աղտոտման շուրջ։ Դրա հետ կպաված նրա օգնականները փորձել են հասնել այն բանին, որ գագաթնաժողովում բավարար չափով տնտեսական բնույթի հարցեր լինեն։

Բացի այդ, Թրամփի գործընկերներ Էմանուել Մակրոնը և Սինձո Աբեն նրան խորհուրդ են տվել բաց չթողնել այդ միջոցառումը։