Դանիան ուժեղացնում է Գրենլանդիայի պաշտպանությունը

Վարչապետի գրասենյակից նաև հայտարարել են, որ քննարկման մանրամասները չեն հրապարակվելու

Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը չեղարկել էր այցը երկիր այս շաբաթվա սկզբին, քանի որ Դանիան հրաժարվել էր վաճառել Գրենլանդիան, հաղորդում է AP-ն:

Վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ առաջնորդները խոսել են հինգշաբթի, ուշ ժամի, իսկ դանիական լրատվամիջոցները հաղորդել են, որ զանգը եղել է «կառուցողական»:

Վարչապետի գրասենյակից նաև հայտարարել են, որ քննարկման մանրամասները չեն հրապարակվելու:

Միևնույն ժամանակ, Դանիան և Գրենլանդիան պայմանավորվել են ամրապնդել անվտանգության և պաշտպանական համագործակցությունը՝ հաշվի առնելով արկտիկական տարածաշրջանի աճող ռազմավարական դերը, քանի որ սառույցի հալչելը նոր առևտրային ուղիներ է բացում և բարելավում է կղզու բնական պաշարների հասանելությունը, հաղորդում է Bloomberg-ը: