Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների անունները

Ցանկի առաջին հորիզոնականում է Սկարլետ Յոհանսոնը, ով կարողացել է մեկ տարվա մեջ վաստակել 56 միլիոն դոլար

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների անունները: Ցանկի առաջին հորիզոնականում է Սկարլետ Յոհանսոնը, ով կարողացել է մեկ տարվա մեջ վաստակել 56 միլիոն դոլար:

Ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Սոֆյա Վարգարան, ով վաստակել է 44,1 միլիոն դոլար, իսկ եռյակը եզրափակում է Ռիզ Ուիզերսփունը՝ 35 միլիոն դոլարով:

10 ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները միասին վաստակել են 314,6 միլիոն դոլար: