ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․
«Մեզ խաբել են...
Պարզվում է՝ դպրոցից սկսած՝ մեզ խաբել են, խաբել են անխնա և անընդմեջ...
Խաբել են՝ սովորեցնելով, թե ամենակալորիական մթերքները կենդանական ճարպեր և բուսական յուղեր պարունակող ուտեստներն են, արևածաղիկն ու ընկուզեղենը...
Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ...
Մի ավելի կալորիական ու հրաշագործ <<մթերք>> կա. դա շոուն է...
Մեկ անգամ <<ուտում ես>> և առնվազն մեկուկես տարի մոռանում սնվելու մասին...
Է հա, բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները...»
0Comments