Հարեւան Պողոսը շատ կեղտոտ ու ռաբիզ գյադա ա

Ու բոլորը պիտի դիմանան հարեւան Պողոսի աղքատությանը, քանի որ Պողոսին երբեք չի կարելի փողով օգնել, որովհետեւ հետո մուռ կհանի

Արձակագիր Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ասեմ, որ հարեւան Պողոսը շատ կեղտոտ ու ռաբիզ գյադա ա ու դրան պետք չի պաշտպանել։ Դրանից պետք է պաշտպանվել, որովհետեւ հարեւան Պողոսը միշտ փող չունի ու դրա համար նա մեղադրում է աշխարհի բոլոր շնչավոր եւ անշուչ առարկաներին։ 
Հարեւան Պողոսը էն բոզի տղենա ա, որին թվում է, որ եթե նախկին իշխանավորներին ձերբակալեն՝ ինքն իր վարկերը կփակի։

Հարեւան Պողոսը էն անասունն ա, որ 96-ից մինչեւ 2017-ը սիստեմատիկ կերպով ընտրակաշառք է վերցրել, իշխանություններ է ընտրել, բայց հիմա ասում է, որ ինքը՝ ժողովուրդն է ու ինքն է ընտրել նոր իշխանություններին ու պիտի լավ ապրի։ Բայց х** թե լավ կապրի։։

Հարեւան Պողոսը փող չունի, բայց ուզում է փող ունեցողի պես ապրել, նա տասնամյակով ռեմոնտ է անում իր բնակարանը, քանդում, փշրում ու ամբողջ շենքի բակչությունը պիտի դիմանա նրան, որովհետեւ ինքը մեղք ա, փող չունի, որ վարպետ կանչի։ Հարեւան Պողոսը վերելակի ամսեկան վարձը չի տալիս, բայց որպես աղքատ-հպարտ՝ հպարտորեն օգտվում է վերելակից։

Ու բոլորը պիտի դիմանան հարեւան Պողոսի աղքատությանը, քանի որ Պողոսին երբեք չի կարելի փողով օգնել, որովհետեւ հետո մուռ կհանի։ Ու քրֆել չի կարելի հարեւան Պողոսին, POXOS YAN կիսաֆեյք ըքաունթով կմտնի ֆեյսբուք ու կգրի talanchi turki lamuk takanq pizza utoxner!
Բա՞։
Այ էդպիսի բ**ի տղա ա հարեւան Պողոսը։»