Պիտբուլի կծելուց հետո երիտասարդ կինը զրկվել է քթից եւ ատամներից

Վիրահատությունից հետո բժիշկները կնոջը դրել են դեղորայքային կոմայի մեջ

Ինդիանայից 29-ամյա Գաբրիել Մայերսի համար ընկերների հետ երեկույթի գնալը ծանր վնասվածքով է ավարտվել:

The Sun-ը հայտնում է, որ Քլայդ անունով ամերիկյան պիտբուլտերիերը պատկանում էր նրա ընկերոջը: Գաբրիելի խոսքով՝ նախկինում ինքը շփվել էր այդ շան հետ, սակայն այդ չարաբաստիկ օրը՝ 2017 թվականի հունիսի 11-ին, շունն անհասկանալի պատճառով հարձակվել է նրա վրա եւ ատամները խրել դեմքին: Ստացած վնասվածքներն այնքան ծանր էին, որ Գաբրիելին հիվանդանոց են տեղափոխել սանիտարական ավիացիայի միջոցով:

Վիրահատությունից հետո բժիշկները կնոջը դրել են դեղորայքային կոմայի մեջ: Ուշքի գալով՝ Գաբրիելը տեղեկացել է սարսափելի նորությանը. բժիշկներին հաջողվել էր կարել շան պոկած քթի տեղը: «Ես ուզում էի մահանալ: Ինձ թվում էր, թե կյանքս ավարտվել  է: Ինձ ժամանակ էր հարկավոր տեղի ունեցածը գիտակցելու համար»,- խոստովանում է նա:

Գաբրիելը զրկվել էր նաեւ ատամներից, ինչի հետեւանքով կարողանում էր ուտել միայն տրորած ուտելիք: Վիրակապերը հանելուց հետո իր դեմքը տեսնելով՝ կինը չի կարողացել  արցունքները զսպել:

Անցած 2 տարում նա դեմքի վերականգնման 7 վիրահատության է ենթարկվել: «Դա անչափ ծանր շրջան էր. փողոցում մարդիկ սարսափով էին ինձ նայում»,- պատմում է նա:

Գաբրիելը տանից հազվադեպ է դուրս գալիս, սակայն փորձում է ապագային հույսով նայել, չնայած սարսափելի վնասվածքին: «Սա իմ կյանքի ամենասարսափելի ողբերգությունն է, բայց աշխատում եմ կամքս բռունցքել եւ առաջ շարժվել»,- նշում է կինը, գրում է  NEWS.am Medicine