Մարիխուանան առաջ է բերում վաղաժամ ծննդաբերություն. հետազոտություն

Այս առնչությամբ ապագա մայրերին, որոնք կանոնավորապես մարիխուանա են ծխում, խորհուրդ է տրվում դիմել մանկաբարձին խորհրդատվության համար

Մարիխուանա ծխելը հղիության ընթացքում երկու անգամ բարձրացնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը։

Համաձայն կանադացի գիտնականների հետազոտության՝ յուրաքանչյուր ութերորդ կին, որը կանեփ է ծխել հղիության ընթացքում, երեխային ունեցել է մինչեւ հղիության 37-րդ շաբաթը, այն դեպքում, երբ այդ թմրախոտը չօգտագործողների մոտ վաղաժամ ծննդաբերություն նկատվել է 17 կանանցից մեկի մոտ։ Բացի այդ, «խոտի» սիրահար կանանց մոտ ավելի հաճախ արձանագրվել է ընկերքի շերտատում, որը կարող է մահացու վտանգավոր լինել երեխայի համար։

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 661 617 ծննդաբերության վերաբերող տվյալներ Օնտարիոյում, որոնք գրանցվել են 2012-2017 թվականներին։ 5639 կանայք բժիշկներին խոստովանել են, որ օգտագործել են կանեփ հղիության ժամանակ։

Դոկտոր Փեթ Օ՛Բրայենը Մանկաբարձների եւ գինեկոլոգների Թագավորական քոլեջից նշում է. կանեփի օգտագործումը հղիության ժամանակ կարող է հանգեցնել պտղի ուղեղի զարգացման խանգարումների, ինչպես նաեւ կարող են մահացած երեխաներ ծնվել։ Այս առնչությամբ ապագա մայրերին, որոնք կանոնավորապես մարիխուանա են ծխում, խորհուրդ է տրվում դիմել մանկաբարձին խորհրդատվության համար։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Medical Association ամսագրում, գրում է  NEWS.am Medicine