Այնքան ականջի տակ ասել եք՝ Ամուլսարն առանց հանքի, էլ ջուր կխմի՞ էտ կովը. Փաշինյան

«Ձեր գրած բոլոր նամակներն անձամբ կարդացել եմ, հարյուրավոր էջեր եմ կարդացել, ու քրեական գործը հարուցվել է իմ նախաձեռնությամբ»-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը

Ձեր գրած բոլոր նամակներն անձամբ կարդացել եմ, հարյուրավոր էջեր եմ կարդացել, ու քրեական գործը հարուցվել է իմ նախաձեռնությամբ, միջազգային փորձաքննությունը եղել է իմ նախաձեռնությամբ: Այս մասին Ջերմուկում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսեքերով, Էլարդի եզրակացության համաձայն, Ջերմուկի ջրերի և Սևանի համար վտանգ չկա՝ նույնիսկ երկրաշարժի դեպքում. «Կա եզրակացություն ու կա դրա մեկնաբանության խնդիր: Քանի որ այս մասով խնդիր կա, ես որոշել եմ հինգշաբթի կամ ուրբաթ Էլարդի փորձագիտական խմբի հետ ունենալ սկայպ-կոնֆերանս: Ամբողջ խոսակցությունը կտեսագրվի, կհրապարակվի: Ձևակերպեք հարցեր, որոնք ձեր մոտ ծագում են: Պետք լինի, կոնֆերանսը երկու ժամ կանենք: Էլարդը թող իր եզրակացությունները մեկնաբանի, դա կհրապարակենք ու կխոսենք: Հույս ունեմ, որ այդ խոսակցությունը մի մասի կողմից մի կերպ չի մեկնաբանվի, մյուսի մասի կողմից՝ մեկ այլ: Եթե պարզվի, որ մեր ջուրը կեղտոտվելու է, մեր օդը կեղտոտվելու  է, խոտը կեղտոտվելու է, հողն աղտոտվելու է, հանքը չի կարող աշխատել: Բայց եթե պարզվի, որ պրոբլեմը պատուհանից մի հատ կռիշ երևալն է, այդ իրավիճակը պետք է քննարկել»:

Դիտարկմանը, թե փաստ կա, որ անասունները ջրից չեն խմում, Փաշինյանը կատակեց. «Ես դա ասող մեր ընկերոջն ասացի, որ հաստատ կովերի վրա հոգեբանական ադեցություն է գործել, որ այդ ջրից չխմեք: Այնքան ականջի տակ ասել եք՝ Ամուլսարն առանց հանքի, էլ ջուր կխմի՞ էտ կովը»:

Հետո Փաշինյանը նաև մի քանի քաղաքացու հետ առանձին հանդիպելու մասին պայմանավորվածություն ձեռք բերեց: