Նռան հյութն օգտակար է ներարգանդային զարգացման փուլում երեխայի ուղեղի համար. հետազոտություն

Մասնագետները չեն բացառում, որ ապագա մայրիկների կողմից նռան հյութի մշտական օգտագործումը երեխաներին կօգնի խուսափել ինվազիվ բուժումից

Գիտնականները եզրակացության են եկել, որ նռան հյութն օգտակար է երեխայի ուղեղի համար ներարգանդային աճի հապաղման ախտորոշման (IUGR) դեպքում:

Համաձայն PLOS One ամսագրում հրապարակված հետազոտության՝ երեխայի ուղեղի զարգացման վրա դրական ազդեցության համար հղի կանայք պետք է ամեն օր մոտ 240 մլ (8 ունցիա) նռան հյութ խմեն: Մասնագետները դա կապել են նռան մեջ պոլիֆենոլների պարունակությամբ, որոնք կարող են ուղեղը պաշտպանել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումից: Դա հատկապես կարեւոր է IUGR-ով երեխաների համար, քանի որ տվյալ վիճակը կարող է գլխուղեղի վնասվածքի կամ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների հանգեցնել:

Մասնագետները չեն բացառում, որ ապագա մայրիկների կողմից նռան հյութի մշտական օգտագործումը երեխաներին կօգնի խուսափել ինվազիվ բուժումից:

Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 75 կանանց առողջական վիճակին, որոնց երեխաների մոտ հայտնաբերվել է IUGR հղիության 24-րդ եւ 43-րդ շաբաթների միջեւ: Հետազոտության մասնակիցների մի մասն ամեն օր 8 ունցիա նռան հյութ է օգտագործել, մյոսները՝ նմանատիպ համով պլացեբո:

Արդյունքում հղիության ընթաքում նռան հյութ օգտագործած կականց երեխաների մոտ ուղեղի զարգացման դրական դինամիկա է նկատել: Ստացված տվյալները հաստատելու համար գիտնականները մտադիր են կլինիկական մասշտաբային հետազոտություններ անցկացնել, գրում է  NEWS.am Medicine